Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որն առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:
Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ 8-10 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ 10-14 տարի ժամկետով: Իսկ պաշտոնեական դիրքն օգտագործելու դեպքում պատժվում է ազատազրկմամբ 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: