ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները սպասարկող թվով 10 տրանսպորտային միջոցի գործունեություն։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի տրասնպորտի անվտանգության մասնագետները վաղ առավոտից շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Նշված վարչական շրջանում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հիմնական խնդիրը շարունակում է արձանագրվել կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում, որոնցում կրկին հայտնաբերվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու մեկ տասնյակին հասնող դեպքեր։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հերթական կրկնայցն է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այգիներում։
Խախտումների ցուցանիշների նվազման դինամիկան պահպանվել է։
Այսօր լայնածավալ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մարդկային կուտակումներ, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր չեն արձանագրվել։ Տեսուչները դիմակը սխալ կրող անձանց տվել են թերությունները վերացնելու վերաբերյալ ցուցումներ, կտորե դիմակ կրող անձանց տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ և հորդորել՝ փոխել 2-3 ժամը մեկ։
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող ամենօրյա խստացված ստուգայցերը շարունակվում են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում։