Հայաստանում սկսվել է ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթը: Մասնակցել կարող են 6-ից 31 տարեկան անձինք, որոնք պետք է ներկայացնեն տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իրենց երևակայությունն ու տեսլականը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Մրցութային աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցութային հանձնաժողովը կգնահատի գաղափարի յուրօրինակությունը, կատարման վարպետությունը, երևակայությունը, ինչպես նաև՝ թեմայի ամբողջական ներկայացումը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նշված հասցեով՝ https://cutt.ly/ufsaOkI
Նկարները պետք է ուղարկել Երևանում ՌԳՄԿ, Հայաստան, ք. Երևան, 0019, Պռոշյան փ. 1-ին նրբ, տ. 20/14․ գրաֆիկական աշխատանքներն ուղարկել e–mail: [email protected] հասցեին:
Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:
Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին: Հաղթողներին կտրվեն դիպլոմներ ու նվեր-հավաստագրեր:
Մանրամասները՝ նախարարության ֆեյսբուքյան էջում: