ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ հանգիստն անցկացնում է ձիավարելով:
Վարչապետի խոսքով՝ իրենք գտնվում են Մարտունիում, զբոսնում են Սևանա լճի ափին գտնվող հարակից անտառում:
«Այսօր մեր արձակուրդի վերջին օրն է, և մենք որոշեցինք այն անցկացնել Մարտունիում՝ «Մեր ժամանակների հերոսը» շարքից հայտնի Տիգրան Բաղիշջանյանի «Ասպ» ակումբում: Տիգրանն ուղեկցում է մեզ: Հիմա Սևանա լճի ափով զբոսնում ենք: Շատ հաճելի զբոսանք է»,- հայտնեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին իրենց հանգիստն անցկացնել նաև «Ասպ» հեծյալ ակումբում:
Վարչապետին ուղեկցում են կինը՝ Աննա Հակոբյանը և դուստրերը: