«Լոռի» ֆուտբոլային ակումբն իր Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է, որ կենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը համալրել է «Լոռին»։
«20-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Վերջին մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։
Սարգսյանը 3 հանդիպման է մասնակցել նաեւ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։
Դերենիկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: