Այսօր ԱՄՆ-ում նշում են Գիրք կարդալու օրը, որը տոն է բոլոր ընթերցասեր մարդկանց համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Եկե՛ք լիովին տրվենք մեր այս սիրելի զբաղմունքին, հանգիստ նստենք ու խորասուզվենք ընթերցանության մեջ՝ մի կողմ դնելով մեր բջջային հեռախոսներն ու բոլոր այն տեխնիկական միջոցները, որ կարող են մեզ շեղել այս զբաղմունքից։
Ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին, ընդգծելով մշակույթում գրքերի կարևորությունը, ասել է․ «Մշակույթը ոչնչացնելու համար պետք չէ այրել գրքերը, ուղղակի այնպես արեք, որ մարդիկ դադարեն կարդալ»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: