ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 8 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 7-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ 1-ի մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
«Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 312 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 40 մարդ, մեկուսացված է 65 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 329 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 11 990 փորձանմուշի հետազոտություն»,- ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։