Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Սիրելի ՛ ստեփանակերտցիներ, ինչպես և խոստացել էի, այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը:
Ազբոշիֆերի փոխարեն ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը:
Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա»: