Վրաստանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվն այսպիսով 1650 է, հայտնում է «Ալիք մեդիան»:
Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալների՝ 2 նոր դեպքը «Դոնա» կլաստերից է (Բաթումի հրուշակեղենի արտադրամաս), 5-ը՝ նախկինում հաստատված դեպքի կոնտակտներ:
Նոր դեպքերից մեկը Ռուսթավի քաղաքի «Ավերսի» կլինիկայի կլաստերից է, 1 պացիենտ տեղափոխվել է Աբխազիայից, 2 դեպքը ներմուծված է, 13-ը կապված է համաճարակի օջախ այցելության հետ, 5-ի դեպքում հետազոտություն է տարվում՝ աղբյուրը պարզելու նպատակով:
Ապաքինվածների թիվն ավելացել է 8-ով, հասել 1310-ի: Կարանտինում 6020 մարդ է, ստացիոնարում` 299: Արտերկրից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսը Վրաստանում 19 մարդու մահվան պատճառ է դարձել: