ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն առաջարկել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի հարցում կիրառել «չվստահել, բայց ստուգել» ռազմավարությունը՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Փոմփեոն համոզված է, որ պատվաստանյութի ստեղծման գործում Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են հասնել «ոչ թե բժշկական կամ համաճարակաբանական, այլ քաղաքական ու դիվանագիտական առաջընթացի»:
ԱՄՆ պետքարտուղարը մյուս երկրներին հորդորել է ռուսական կամ չինական պատվաստանյութերը լավ ուսումնասիրել ու համոզվել դրանց արդյունավետության մեջ, հակառակ դեպքում, չաշխատող դեղամիջոցը կարող է հանգեցնել հետագա աղետի ու մարդկանց մահվան: