Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով սեպտեմբերի 4-ի դրությամբ կայացվել է 5245 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
2020 թ. սեպտեմբերի 4-ի դրությամբ իրականացվել է 78147 ստուգում, որից միայն 599-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: