Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Գյումրու օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր Գյումրու տոնն է:
Երբեք ավելորդ չի հիշելը, որ Հայրաքաղաքը մեր երկրի տաղանդների դարբնոցն է՝ արհեստների ու արվեստների կենտրոնը: Իսկ վերջին տարիներին Գյումրին սկսել է խորհրդանշել մեր երկրի նոր զարթոնքը, ինչը կրկնակի ավելի ուրախալի է:
Թանկագի՛ն գյումրեցիներ,
Ամբողջ սրտով շնորհավորում եմ քաղաքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բարձր տրամադրություն ու լավատեսություն՝ այսօր և գալիք բոլոր օրերին»: