«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018 թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը հանդիսանում են պետական ծառայողներ: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հարցին` արդյոք այդ անձանց մեջ կա՞ն գործարարներ, հեղինակություն ունեցող անձինք, Նաղդալյանը պատասխանել է՝ ոչ:
«Դիվանագիտական անձնագիր ստացած այդ 19 անձինք հանդիսանում են պետական ծառայողներ»,- ընդգծել է Նաղդալյանը՝ հավելելով, որ այս թիվը 2018 թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավելի տոկոսով նվազ է:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի էջում պարզաբանում է ներկայացրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հիման վրա տրված դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ: