Շաբաթ օրը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դիտարկել են, թե որքանով են պահպանվում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության կանոնները։
Խստացված ստուգայցի ընթացքում արհեստական լճերի, առողջարանային համալիրի հարակից տարածքներում արձանագրվել են որոշակի թերություններ՝ սահմանված սոցիալական հեռավորությունը չպահպանելու և դիմակը ոչ ճիշտ կրելու վերաբերյալ։