Օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թովմասյան փողոցի սրճարանից ծուխ է ելնում:
Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները պարզել էին, որ սրճարանի հետնադռնով մտել են ներս և հրկիզել շինությունը, ինչի հետևանքով 7 սենյակ՝ գույքի հետ, այրվել էր: Հրշեջների հետ համատեղ ուժերով հրդեհը մարվել էր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գույքը դիտավորությամբ ոչնչացրած կամ վնասած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ սրճարանը, հնարավոր է, հրկիզած լինի Արտաշատի 78-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 27-ին կասկածվողը բերման է ենթարկվել բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: