Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Գորիսի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները սեպտեմբերի 4-ին Գորիսի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և Գորիսի բաժին են հրավիրել 30-ամյա Արթուր Հ.-ին, որը օգոստոսի 11-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: