Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջան:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US Open-ի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆն էր:
Ջոկովիչը հաղթել է 6:3, 6:3, 6:1 հաշվով և դուրս եկել չորրորդ փուլ: ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար:
Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր: