Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի՝ Եռաբլուրում գտնվող շիրմաքարերը պղծել են:
Նկարների ճակատային մասում յուղի հետքեր են հայտնաբերվել: Այնտեղ է եղել Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:
«Լուրերի» հետ զրույցում նա համոզմունք է հայտնել, որ կատարվածը միտումնավոր է:
Տեղում աշխատում են ոստիկանության Մալաթիայի բաժնի և քրեական հետախուզության բաժանմունքի ներկայացուցիչները:
Մանրամասները՝ տեսանյութում: