Այսօր շրջայց եմ կատարել Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի ուղեկցությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Ավելի ուշ ներկա գտնվեցինք ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի՝ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» բացօթյա մոնոներկայացմանը»,- գրել է նա։