Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո իրեն լավ է զգում, որևէ կողմնակի ազդեցություն չկա: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Ինձ բավականաչափ լավ եմ զգում: Ջերմություն չեմ ունեցել, կողմնակի ազդեցություններ չկան: Խորհուրդ կտամ բոլորին պատվաստվել»,- ասել է Շոյգուն և հավելել, որ նա պատվաստվել է, որպեսզի սեփական փորձով ցույց տա` պատվաստանյութն անվտանգ է, արդյունավետ և հեշտացնում է կյանքը:
ՌԴ պաշտպանության նախարարը կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր ուրբաթ: Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի ստեղծմանը մասնակցել են ռազմական մասնագետները և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները: