Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը:
«Բացօթյա բեմահարթակին կից տարածքում տեղադրվել են 400 անձի համար նախատեսված փայտե նստարաններ: Պուրակի ծառուղիներում ավելացվել է նաև նորաոճ նստարանների քանակը, որոնց շրջակայքը պատվել է բետոնե սալիկներով»,- գրել է քաղաքապետը` հրապարակելով տեսանյութ: