Սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ: Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
«Մեր նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում: Խաղացել է մակեդոնական «Սիլեկս» և «Սկոպիե» ակումբներում, ինչպես նաև ֆիննական «Կայաանի» և ամերիկյան «Սոութ Ֆլորիդա բուլզ» ակումբներում:
«Երբ ստացվեց «Արարատ» տեղափոխվելու առաջարկը, ես երկար չմտածեցի: Խոսեցի «Արարատում» խաղացող սերբ ֆուտբոլիստների հետ ու ընդունեցի առաջարկը: Նրանք ինձ միայն լավ բաներ պատմեցին պայմանների ու խաղադաշտերի մասին, և հիմա տեսնում եմ, որ նրանց ասած ամեն բան համապատասխանում է իրականությանը:
Շատ եմ ցանկանում Հայաստանում չեմպիոն և գավաթակիր դառնալ: Մենք շատ լավ թիմ ու ֆուտբոլիստներ ունենք այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Ստեֆանովիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: