Իտալական «Ռոման» ընկերական խաղում այսօր ուժերն է չափել իտալական «Սամբենեդետեսեի» հետ և հաղթել 4:2 հաշվով։
Մեկնարկային րոպեներից խաղադաշտում է եղել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 31-րդ րոպեին խփել իր թիմի 3-րդ գոլը:
Հռոմեական թիմի կազմում աչքի են ընկել նաև Վերետուտը, Պերոտին և Անտոնուչին:
Հիշեցնենք, որ այսօր Սկոպյեի «Տոդոր Պրոեսկու» անվան մարզադաշտում կայացել էր ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։ Մեր ընտրանին զիջել էր 1։2 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել էր, որ Մխիթարյանն հետ հեռախոսազրույցում վերջինս ասել է, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել և լավ մարզավիճակում չէ: