Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հանդիսավոր փակման արարողությանը:
«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:
Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի մասնագետների խումբը մոտ 5 ամիս ահռելի աշխատանք է իրականացրել կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, որի համար շատ շնորհակալ ենք: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Եվ մենք հատուկ նշանակություն ենք տալիս հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանի հետ կապված ենք ոչ միայն ռազմաքաղաքական դաշինքով, մեր ժողովուրդների բարեկամական կապերով, մեր ընդհանուր պատմությամբ, թշնամու դեմ տարած մեր ընդհանուր հաղթանակներով, որոնցով մենք հպարտանում ենք, և, իհարկե, մեր ընդհանուր պետական շահերով»,- իր խոսքում ասել է Օնիկ Գասպարյանը: