Սեպտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 300 քմ,
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում՝ 5000 քմ,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Պտղնի գյուղում՝ 5000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 3000 քմ,
Շիրակի մարզի Քարաբերդ, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի սահմանային գոտում՝ 14 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 16․5 հա: