Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:56-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տարոն թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում, հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-4 թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում:
Այրվել է խոհանոցը՝ գույքով։