ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հանդիսավոր փակման արարողությանը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանդիպել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Ռուս բարձրաստիճան զինվորականը մասնավորապես ասել է.
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում: Մեր երկու երկրների միջև ռազմական գործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, իհարկե, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպված զորահանդեսին ՀՀ ԶՈՒ զորախմբի մասնակցության և Ձեր զինվորականների բարձր մակարդակի պատրաստվածության համար:
Բարի ավանդույթ է դարձել հայ բարեկամների մասնակցությունը «Միջազգային բանակային խաղերի» մրցումներին: Այս տարի ՀՀ ԶՈՒ խմբերն արժանապատիվ ելույթ են ունեցել»: