ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը փորձարկումների վերջին փուլում է և, հնարավոր է, պատրաստ լինի հոկտեմբերին: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:
«Ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև տարեվերջ, հնարավոր է` մինչև նոյեմբերի 1-ը, հնարավոր է անգամ հոկտեմբերին»,- ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը:
Ինչ վերաբերում է ռուսական պատվաստանյութին, Թրամփը խուսափել է այդ մասին խոսելուց: Նա միայն նշել է, որ իրենք կունենան իրենց` սեփական պատվաստանյութը, մյուսների մասին ոչինչ ասել չի կարող: