ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով, ինչպես նաև կանգառի կետերում շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ:
Վերահսկողության արդյունքում տեսչական մարմնի մասնագետները տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերել: