Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Գյումրու օրը:
«Այսօր քաղաքիս օրն է, այստեղ ծնված, ապրող ու այն սիրող մարդկանց օրն է: Գյումրին ուժեղ անհատների քաղաք է, որոնց շնորհիվ էլ այն առանձնանում է բոլորից: Գյումրեցին իր քաղաքի պես է՝ սրտաբաց, հյուրասեր, ազնիվ ու բնավորություն ունեցող տեսակով: Մեր քաղաքի պես մենք էլ երբեք չենք հուսահատվում: Այո՛, անասելի ցավն ու կորուստը մերն են, ու այն չես ջնջի, բայց մերն են նաև պայքարն ու հզոր հաղթանակը: Ի՛մ Գյումրի, գլուխդ բարձր, դու իմ միա՛կ հայրաքաղաք:
Հ.Գ. Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից»,- գրել է Վիրաբյանը: