Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ կզայրանա», եթե պարզվի, որ Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են՝ գրում է Al Arabiya-ն:
Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել է, որ պատճառ չունի կասկածելու Նավալնիի օրգանիզմում նյարդապարալիտիկ նյութի հայտնաբերման վերաբերյալ գերմանական կողմի եզրահանգմանը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շատ լուրջ վերաբերվել այդ թունավորման գործին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները Ռուսաստանին իր մտահոգությունն էր հայտնել Նավալնիի թունավորման դեպքի կապակցությամբ:
Պարբերականը հիշեցնում է, որ սա նույն թույն է, որը 2018-ին Մեծ Բրիտանիայում օգտագործվել էր ռուս նախկին զինվորական Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր դեմ: