Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը լուսանկարներ է հրապարակել իր Ֆեյսբուքի էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Երևանը մաքրվում է «վիզուալ աղմուկից»»:
«Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը, թաղապետարանների ստորաբաժանումների հետ միասին, անընդհատ և պարբերաբար մաքրում է փողոցներն ու մայթերը մեծ ու փոքր գովազդային վահանակներից, որոնք ապօրինի են կամ «ժամկետանց»»,- գրել է Կարապետյանը: