Բեյրութի պայթյունի վայրում այսօր առավոտյան վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքներն այն բանից հետո, երբ սկանավորման սարքերը ողջ մնացած մարդկանց զարկերակային ու շնչառական ազդակներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Թեպետ ողջ մնացածների հայտնաբերելու հավանականությունը շատ ցածր է՝ գրեթե 2 տոկոս, այնուամենայնիվ, փլատակներում աշխատանքները շարունակվում են:
Փրկարարների խոսքով՝ պայթյունից հետո փլատակներում ողջ մարդու գտնելը հավասարազոր կլինի հրաշքի: Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են հինգշաբթի օրվանից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից մահացել էր մոտ 200 մարդ, տուժել էին հազարավոր քաղաքացիներ: Սեպտեմբերի 4-ին մեկ րոպե լռությամբ հարգել են ուղիղ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: