Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել «ընտրախախտումների ու կեղծիքների հեղինակների ու բռնություններ իրականացրած անձանց նկատմամբ»: Այս մասին հայտարարել է Euronews-ը:
Սվետլանա Տիխանովսկայան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն գողացել է ժողովրդի ձայնը և չի ներկայացնում Բելառուսը:
Հանրապետության գլխավոր ընդդիմադիրն ընդգծել է, որ «ազգը չի կարող պատանդ մնալ մեկ մարդու իշխանության քաղցին»: Սվետլանա Տիխանովսկայայի խոսքով՝ բելառուսները զարթնել են: