Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,312,963 ԱՄՆ դոլար 486.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85,421,537 ԱՄՆ դոլար 488.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 488,09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,123,142 եվրո 576,59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 21,170,845 եվրո 582,63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,643,500,079 ՌԴ ռուբլի 6.53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,319,861,432 ՌԴ ռուբլի 6.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.2 մլն ԱՄՆ դոլար:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: