Միացյալ Նահանգները սկսել է արդիականացնել իր միջուկային սպառազինությունը Ռուսաստանի համարժեք գործողություններին ի պատասխան: Այս մասին տեղեկացրել են Պենտագոնից՝ գրում է Lenta.ru-ն:
Ամերիկյան կողմը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն արդիականացման գործողությունները նոր է սկսել, մինչդեռ Ռուսաստանն արդեն իրականացնում է միջուկային ուժի արդիականացում:
Պենտագոնի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը Միացյալ Նահանգների արդիականացված միջուկային հզորությունը կտեսնեն 2030-ին: