Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։03-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստի գոտի տանող ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 200 մ):
Փրկարարները Երջանիկ Կ․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։