ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի վերաբերյալ մեղադրական դատավճռի ընդունումը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Սեպտեմբերի 3-ին «Մուսավաթ» քաղաքական կուսակցության փոխնախագահ Թոֆիք Յաղուբլուն դատապարտվեց չորս տարի երեք ամիս ազատազրկման:
Լուրջ հարցեր կան, թե արդյոք պահպանվե՞լ են պատշաճ ընթացակարգերը նրա կալանքի և դատավարության ընթացքում: Եվրամիությունը ողջունում է վերջերս Հանրապետական այլընտրանքային կուսակցության (ReAl) գրանցումը որպես քաղաքական կուսակցություն Ադրբեջանում, սակայն պարոն Յագուբլուի դատավճիռը հարցեր է առաջացնում բոլորի համար քաղաքական ազատությունները պաշտպանելու և ընդլայնելու իշխանությունների հանձնառության հետ կապված»:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել Թ. Յաղուբլուի գործը՝ համաձայն Ադրբեջանի միջազգային ստանձնած պարտավորությունների»: