ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք: Վարակակիրներից 1-ը նոր օջախ է` Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ մյուսը Ստեփանակերտ քաղաքից է, ում մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 304 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 222 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11661 փորձանմուշի հետազոտություն: