ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հանդիսավոր փակման արարողությանը: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը:
Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։