Սեպտեմբերի 3-ին` ժամը 18։17-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 83 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են Ռաիմա Մ․-ի (ծնված 1931 թ.) բնակարանի դուռը և հայտնաբերել վերջինիս հյուրասենյակի հատակին ընկած:
Փրկարարները Ռաիմա Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: