Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը սեպտեմբերի 4-ի տոնական օրը սկսել է Ազատության հրապարակից:
Հատելով Թումանյան փողոցը՝ նվագախումբը քայլերթով անցել է Հյուսիսային պողոտայով և Աբովյան փողոցով: 5 փրկարարական և 5 հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները երթ են իրականացրել Հանրապետության հրապարակով: Երկինք են բաց թողնվել հելիումով լիցքավորված փուչիկներ: