Վայոց ձորում դեսպան Թրեյսին հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ֆինանսավորմամբ գործող Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտների հետ:
Դեսպանը լսել է, թե ինչպես է երիտասարդ ակտիվիստների այս խումբը ոգևորությամբ հետամուտ լինում տեղի խնդիրների լուծմանը և կազմակերպում ամառային ճամբար՝ իրենց հասակակիցներին ներգրավելով Արենիի և հարակից համայնքների կյանքը վերափոխելու մեջ:
Տեղական ժողովրդավարության դպրոցն ԱՄՆ ՄԶԳ՝ «Քաղաքացիական ներգրավվածություն տեղական ինքնակառավարման ոլորտում» ծրագրի նախաձեռնությունն է, որի նպատակն է ամրապնդել հասարակության մասնակցությունը և քաղաքացիական հանրության դերը տեղական ինքնակառավարման համակարգում: