Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում մեկ հարց է՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարկային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ երկու ընթերցումով:
Գրանցվեց 89 պատգամավոր:
Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Նա շնորհակալություն հայտնեց Մանե Թանդիլյանին կատարած աշխատանքի համար: ԱԺ նախագահը ներկայացրեց խմբակցության նոր պատգամավորին՝ Ստեփան Ստեփանյանին:
«Մանդատը տրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին: Շնորհավորենք պարոն Ստեփանյանին»,- ասաց Միրզոյանը:
Պատգամավորները ծափողջույններով դիմավորեցին Ստեփանյանին:
Այնուհետև պատգամավորը երդվեց ամբիոնի մոտ: