Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները թեժ են լինելու: Բավականին սուր քաղաքական պայքար է ծավալվելու հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանում: Միանգամից չորս հայ թեկնածու է առաջադրվում Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրատարածքներից, գրում է Region Monitor-ը:
Հարցազրույցներում պատգամավորի այս թեկնածուները բարձր են գնահատել առաջիկա ընտրություններում հաղթելու իրենց շանսերը: Նրանցից երկուսը իշխող կուսակցությունից են, երկուսը՝ ընդդիմադիր՝ «Եվրոպական Վրաստան» և Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցություններից:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Երկրում նախընտրական արշավն արդեն պաշտոնապես հայտարարված է: