Մարտունու քաղաքապետարանը կորոնավիրուսի պատճառով փակ է: Համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը վարակված է, պարետատունը որոշել է դադարեցնել քաղաքապետարանի աշխատանքը:
Ուրբաթ թեստը հանձնելուց հետո և չսպասելով նմուշառման պատասխանին՝ շաբաթ օրը քաղաքապետը ներկա է եղել դստեր նշանադրությանը: Հավաստիացրել է, որ արարողությունը տեղի է ունեցել անվտանգության կանոններին համապատասխան:
Մինչդեռ հայտնի է նաև, որ ընտանիքում բոլորն են վարակված: Այժմ մեկուսացված են նշանադրության բոլոր մասնակիցները: