Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ԱՄՆ-ի Բաց առաջնության երկրորդ շրջանում չի կարողացել հաղթահարել ամերիկուհի Սերենա Ուիլյամսի արգելքը և պարտվել է 2:6, 4:6 հաշվով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Մրցաշարի երրորդ շրջանում 38-ամյա ամերիկուհին ռակետը կխաչաձևի իր հայրենակցուհի Սլոան Սթիվենսի հետ: Մրցավեճը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին:
US Open-ի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 մլն դոլար: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին: ԱՄՆ-ի Բաց առաջնության գործող չեմպիոնուհին Կանադայի ներկայացուցիչ Բիանկա Անդրեեսկուն է, որը համավարակի պատճառով հրաժարվել է մասնակցելուց: Մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականի: