Դերասան Ռոբերտ Փաթինսոնի մոտ, որը Բեթմանի դերն է կատարում համանուն ֆիլմում, հաստատվել է կորոնավիրուս, ինչի պատճառով էլ ֆիլմի նկարահանումներն ընդհատվել են, գրում է Daily Mail-ը:
Vanity Fair-ի աղբյուրների համաձայն՝ 34-ամյա բրիտանացին հիվանդացել է նկարահանումների վերսկսվելուց օրեր անց:
Ըստ հաղորդումների՝ նկարահանող խմբի շատ անդամներ հեգնանք են համարել իրողությունը, որ չղջիկ-մարդու մասին կինոնկարը դադարեցվել է հենց կորոնավիրուսի պատճառով: Ըստ տարածված վարկածի՝ հիվանդությունը մարդկանց է փոխանցվել չղջիկներից, որոնք Բեթմանին պետք է որ ընդունեին որպես իրենցից մեկը: