Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք զանգած անձը հայտնել էր, որ Նորք-Մարաշում հրավառություն է։ Արմենակյան փողոց մեկնած օպերատիվ խումբը օպերատիվ կերպով պարզել է, թե ով էր հրավառություն իրականացրել։ Արմենակյան փողոցի բնակիչը տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Ոստիկանության Կենտրոնական բաժին հնչած ահազանգի հետքերով Սարյան փողոց մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են հրավառություն իրականացրած անձին ու բերել բաժին, որտեղ նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Հրագործական սարքավորումները հայտնաբերվել են։
Ոստիկանությունը կրկին պահանջում է խստորեն պահպանել լռության կանոնները և գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել․ ոստիկանությունը հետևողականորեն արձագանքելու է բոլոր դեպքերին։