ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Առաջին համատեղ զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս-2020» զորավարժանքի շրջանակում՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Սեպտեմբերի վերջին առաջարկվել է մշակել ահաբեկչության դեմ պայքարի համատեղ առաջադրանքներ «Կովկաս -2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում»,- ասել է Շոյգուն պաշտպանության նախարարների հանդիպումից հետո:
Ըստ Շոյգուի՝ համատեղ կոմյունիկեում պաշտպանության նախարարներն առաջնային են համարել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը:
Թե ինչ ձևաչափով տեղի կունենան առաջին համատեղ զորավարժանքները՝ դեռ հստակեցված չէ: